Աշխարհի ամենագեղեցիկ կինը պոդիում է բարձրացել մոր հետ

Սուպերմոդել Բելլա Հադիդը, ով նախորդ տարի ճանաչվել էր աշխարհի ամենագեղեցիկ կին, քրոջ և մոր հետ է բեմահարթակ բարձրացել: Ընտանիքը մասնակցել է իտալական Off-White ապրանքանիշի նորաձևության ցուցադրությանը: Համացանցում հայտնվել են ցուցադրությունից նկարներ ու տեսանյութեր:

56-ամյա Իոլանդա Հադիդը պոդիումում հայտնվել է սպիտակ կրծկալով, սև գծավոր բաճկոնով և մուգ կապույտ տաբատով: Աստղային մայրիկն իր կերպարը լրացել է արևային ակնոցներով, մեծ վզնոցով և ականջողերով:

Ցուցադրությանը մասնակցում էին նաև Հադիդի երկու դուստրերը՝ Բելլան և Ջիջին: Բելլան ներկայացել է սև զգեստով:

https://www.instagram.com/p/B9FmEF7A7hx/?utm_source=ig_web_button_share_sheet