Վերա Բրեժնևան կիսվել է երկրպագուների հետ «Լավ նորություններով»

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան ինստագրամյան էջում կիսվել է «Լավ նորություններ» երգի պրեմիերայով:
«Իմ գարնանային պրեմիերան: Թող նորությունները միշտ դրական լինեն: Լսեք, հիշեք, պարեք»,- տեսանյութին կից նշել է երգչուհին:

Երգի հեղինակը Բրեժնևայի ամուսինն է՝ Կոստանտին Մելաձեն: Ապրիլի 25-ին՝ Բրեժնևայի մենահամերգի ժամանակ, կկայանա նաև տեսահոլովակի պրեմիերան:
Երգչուհին նաև ակտիվ զբաղվում է իր «VERA by Vera Brezhneva» ապրանքանիշի առաջխաղացմամբ և որոշել է փորձել իրեն հումորի բնագավառում:

Comedy Club-ի ժամանակ Վերա Բրեժնևայի էրոտիկ stand up-ը բառացիորեն պայթեցրել է համացանցը։
37-ամյա երգչուհին իր հաջող ելույթից հետո՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ ցանկանում է շարունակել կատակերգական ֆորմատում իր գործունեությունը:

https://www.instagram.com/p/B9GSYpOJJ-3/