Համակարգչային անիմացիայի ոլորտում առաջատարներից մեկը համարվող «Pixar Animation Studios» ընկերությունն անակնկալ ունի փոքրիկների համար․ շուտով մեծ էկրաններին կբարձրանա «Առաջ» մուլտֆիլմը։
«Pixar Animation Studios» ընկերությունը միայն օրեր առաջ է բացահայտել որոշ մանրամասներ մուլտֆիլմից, ինչի հետևանքով այն հայտնվել է սկանդալների կիզակետում։
«Pixar Animation Studios» ընկերությունը միայն օրեր առաջ է բացահայտել որոշ մանրամասներ մուլտֆիլմից, ինչի հետևանքով այն հայտնվել է սկանդալների կիզակետում։
Բանն այն է, որ «Առաջ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես կգա ԼԳԲՏ ներկայացուցիչ․ մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ ցիկլոպ Սպեկտրը լեզբուհի է, և մուլտֆիլմում մի քանի անգամ խոսում է իր սիրելի աղջկա ու երեխայի մասին։
Մուլտֆիլմը պատմում է երկու էլֆ եղբայրների՝ Իենի և Բարլիի մասին, ովքեր ապրում են կախարդական աշխարհում՝ բնակեցված թրոլներով, գոբլիններով, թզուկներով և այլ հեքիաթային հերոսներով։
Ֆիլմն առանձնահատուկ բացասական արձագանք է ստացել Ռուսաստանում, որտեղ անգամ ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի այն չցուցադրվի կինոթատրոններում։
Որոշ բողոքականներ դիմել են անգամ Մշակույթի նախարարույթուն, սակայն ապարդյուն։
Մարտի 6-ին Ռուսաստանում մուլտֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ։