Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսը հրապարակում է արել իր ինստագրամյան էջում

Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսի ու իր կնոջ` դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Դերասանն այդ մասին գրառում է կատարել Ինստագրամի իր էջում: Նա տեղեկացրել է, որ կնոջ հետ գտնվում են Ավստրալիայում: Նրանց ինքնազգացողությունը վատացել է, ունեցել են մրսածություն, մարմնի ցավ, թեթև տենդ:

Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսը կապի է դուրս եկել և նոր լուսանկար հրապարակել կնոջ հետ:
Լուսանկարին կից նա գրել է. «Ողջույն, ընկերներ։ Ռիտա Ուիլսոնն ու ես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այդքան լավ հոգ են տանում մեր մասին։ Մեզ մոտ COVID-19 է հայտնաբերվել, և մենք մեկուսացման մեջ ենք, որպեսզի հիվանդությունն ավելի չտարածվի։ Կան մարդիկ, որոնց դեպքում դա կարող է շատ լուրջ հիվանդության հանգեցնել։ Հիշեք, ոչ անկախ ներկայիս իրադարձություններից՝ բեյսբոլում լաց չեն լինում»,- գրել է Թոմը՝ հավելելով, որ վիրուսի դեմ պայքարի համար մարդիկ պետք է հետևեն բժիշկների և փորձագետների խորհուրդներին։