Վաչե Թովմասյանի StandUp ներկայացումները հետձգվել են կորոնավիրուսի պատճառով

Հումորիստ Վաչե Թովմասյանը սոցիալական կայքերի իր էջերում հայտնել է, որ հետաձգում է իր «Դե հիմա էդա» StandUp շոուները:
Հումորիստը բացատրում է, որ պատճառը կորոնավիրուսն է:

«Բարև Ձեզ սիրելի հետևորդներ, ես ցանկանում եմ շատ կարևոր հայտարարություն անել:
Ամբողջ գիշեր ես հետևել եմ համաշխարհային և տեղական լրահոսին. երբ Համաշխարհային առողջապահության խորհուրդը կորոնավիրուսը հայտարարում է որպես պանդեմիա, մենք իրավունք չունենք այլևս դրան մատների արանքով նայել և ստիպված ենք հետաձգել մարտի 20-ին Երևանում և Մարտի 28-ին Գյումրիում կայանալիք մեր StandUp շոուները»,- ասում է Վաչեն և հայցում է բոլորի ներողամտությունը:

Վաչեն իր որոշումը բացատրում է` ասելով, որ ամեն ինչ արվում է միայն առողջության և ապահովության նկատառումներից ելնելով: