Յանա Ռուդկովսկայան ստիպված է եղել արդարանալ երկրպագուների առաջ

Յանա Ռուդկովսկայան արձագանքել է մարդկանց բացասական հարձակմանը: Աստղը բացատրել է, թե ինչու է իր 7-ամյա որդին՝ Ալեքսանդրը, մասնակցել մուլտֆիլմի պրեմիերայի՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Քանզի Յանան նոր էր վերադարձել Եվրոպայից՝ ստիպված էր մեկուսանալ, այս իսկ պատճառով էլ որդուն ուղարկել էր պրեմիերային երգիչ Դիմա Բիլանի հետ:

Աստղային ընտանիքի շատ երկրպագուներ սկսեցին քննադատել Յանային՝ ասելով, որ տղան չպետք է հանդիսատեսին դներ կորոնավիորսի վարակի վտանգի տակ: Ի պատասխան այս ամենին, Յանան իր Ինստագրամում հաղորդագրություն է տեղադրել, որը հրապարակված է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պաշտոնական կայքում: Այնտեղ ասվում է, որ կորոնավիրուսով վարակված երկրներ այցելած մարդկանց հարազատները կարող են հանգիստ դուրս գալ տնից: Դա միանգամայն թույլատրվում է, եթե վերադարձողի մոտ չկան վարակի ախտանիշներ: