Նատալյա Վոդյանովան մարդկանց կոչ է արել զերծ մնալ ատելությունից և վերանայել կյանքը

Աշխարհահռչակ մոդել Նատալյա Վոդյանովան անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած խուճապին և իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել։ «Այո, կա մեկուսացում: Այո, կա խուճապ: Այո, կա հիվանդություն: Այո, նույնիսկ մահ կա։ Բայց սա չի նշանակում, որ պետք է լինի ատելություն: Այո, կա մեկուսացում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեզ միայնակ զգանք» – գրել է Նատալյան:

Նա հիշեցրել է, որ նույնիսկ Չինաստանում, որտեղ բռնկվել է վիրուսը, մարդիկ աստիճանաբար վերադառնում են նորմալ կյանք: Մոդելը շեշտել է, որ այժմ տարբեր հավատքի եկեղեցիներն իրենց դռները բացում են ապաստանի կարիք ունեցողների համար: Ըստ Վոդյանովայի, ամբողջ աշխարհում մարդիկ կանգ են առել և սկսել այլ կերպ նայել աշխարհին և դրանում գտնվող մարդկանց: Նա բոլորին հորդորել է սկսել խորը շնչել, ուշադրություն դարձնել երգող թռչուններին, կապույտ երկնքին և գարնանը: