Ալեքսանդր Պետրովը որոշել է ավարտել իր կարիերան կինոյում

Պահանջված դերասան Ալեքսանդր Պետրովը որոշել է ավարտել իր կարիերան կինոյում: Շատերին թվում է, որ վերջին տարիներին դերասանը նկարահանվել է գրեթե յուրաքանչյուր երկրորդ ֆիլմում և անհետաքրքիր դարձել։ Թվում է, թե նույնիսկ նրա երկրպագուներն արդեն հոգնել են Պետրովի դերերից և հրաժարվում են գնալ նրա մասնակցությամբ կինոնկարներին։

«Այս պահին ես նոր նախագծեր չունեմ, չնայած որ անդադար նկարահանման նոր առաջարկներ եմ ստանում։ Ես որոշեցի դադարեցնել իմ կինոկարիերան: Վերջին նախագծերը կլինեն «Лед-2» և «Стрельцов»-ը, իսկ հետո ես կփակեմ ֆիլմարտադրողների կողմից իմ առջև դրված բոլոր պարտավորությունները և դադար կվերցնեմ» – ասել է Պետրովը: Այժմ դերասանը մտադիր է կենտրոնանալ միայն թատրոնի վրա: