«Բեթվումեն»-ի նկարահանման հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել

Վանկուվերում «Բեթվումեն» հեռուստասերիալի նկարահանումների հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ֆիլմի նկարահանող խմբի օգնականի՝ Ամանդա Սմիթի գլխին «ծանր առարկա է ընկել», որի հետևանքով նա լուրջ վնասվածքներ է ստացել, հայտնում է Deadline-ը։

Ամանդայի ընկերներից մեկի խոսքով՝ կինն աղմուկի պատճառով չի լսել՝ ինչպես է վերևից իջնում այդ ծանր առարկան։ Սմիթը ողնաշարի լուրջ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ ողնաշարի կոտրվածք։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ արտակարգ ռեժիմով վիրահատություն են իրականացրել։

«Այժմ նա կաթվածահար է և գոտկատեղից ներքև ոչինչ չի զգում», – պատմել է դերասանուհու ընկեր Թայլեր Մանկուցոն։

Բրիտանական Կոլումբիայի աշխատողների փոխհատուցման խորհուրդը (WorkSafeBC) միջադեպի հետաքննություն է սկսել: Արդեն հայտնի է, որ Ամանդա Սմիթը մոտ ապագայում չի կարողանա աշխատել վնասվածքի պատճառով։

Երկուշաբթի առավոտյան նրա համար հավաքել են 50 հազար դոլար, իսկ «Բեթվումեն» սերիալի պրոդյուսերները դերասանուհու մերձավորներինեն դիմել օգնության առաջարկով: