Լեյթոն Միստերն ու Ադամ Բորդին ցանկանում են վաճառել իրենց շքեղ առանձնատունը

«Gossip Girl» սերիալի աստղ Լեյթոն Միսթերը և նրա ամուսինը՝ դերասան Ադամ Բորդին ցանկանում են վաճառել Կալիֆորնիայում գտնվող իրենց շքեղ առանձնատունը 3․3 միլիոն դոլարով։
Առանձնատունը կհամապատասխանի ինտրովերտներին, ովքեր ցանկանում են մեկուսանալ ողջ աշխարհից ու ապրել լռության մեջ, քանզի այն գտնվում է Մալիբուի և Կալաբասաի միջև ընկած լեռներում։
Առանձնատան դիրքը բավականին հաջող է, որովհետև այն բոլոր կողմերից շրջապատված է լեռներով ու տպվորություն է ստեղծվում, որ այն գտնվում է անմարդաբնակ կղզում։

Ավելի վաղ՝ հունվար ամսին, պարզ դարձավ, որ զույգի ընտանիքում շուտով համալրում է սպասվում։
Պապարացիների արած լուսանկարներում երևում էր դերասանուհու կլորացած փորիկը։
Հիշեցնենք, որ դերասաններն ամուսնացած են 6 տարի և արդեն դաստիարակում են իրենց համատեղ 4-ամյա դստերը՝ Արլոյին։