«Կարոտում եմ անհոգ օրերը». Քլոե Քարդաշյանը կարոտով է հիշել կյանքը՝ նախքան կորոնավիրուսի կարանտինը (տեսանյութ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղերից Քլոե Քարդաշյանը, որը Կալիֆոռնիայի մյուս բնակիչների օրինակով նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին գտնվում է կարանտինային ռեժիմում, կարոտով է հիշել նախկին անհոգ կյանքը:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Քարդաշյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, հետևել է իշխանությունների՝ սոցիալական հեռավորություն պահելու վերաբերյալ խորհրդին, մեկուսացել է տանն ու խուսափում է այլ մարդկանց հետ շփումից:

Սակայն օրեր շարունակ քույրերին, եղբորն ու մյուս հարազատներին չտեսնելուց հետո,  հեռուստաաստղն Ինստագրամում գրել է, որ շատ է կարոտում նախկին անհոգ օրերը, որոնք անցկացնում էր ընտանիքի հետ:

«Կարոտում եմ այդ օրերը: Այդքան էլ շատ ժամանակ չի անցել, բայց կարոտում եմ ընտանիքս»,- գրել է Քլոե Քարդաշյանն ու կից ընտանիքի անդամների մասնակցությամբ արխիվային տեսանյութ հրապարակել:

Պարբերականը նշում է, որ Քարդաշյան քույրերից ամենահայտնին՝ Քիմ Քարդաշյանը, պարբերաբար դիմում է հետևորդներին՝ կոչ անելով կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով տանը մնալ, նվազագույնի հասցնել շփումները։