Ամբողջովին մերկ և լավագույն ընկերուհու հետ․ ինչո՞վ է զբաղվում Դեմի Ռոուզը կարանտինում

Մոդել Դեմի Ռոուզը, ում հաճախ են «բրիտանական Քարդաշյան» անվանում, իր ինստագրամյան էջում գայթակղիչ լուսանկարներ է հրապարակում՝ ներկայացնելով իր երկրպագուներին, թե ինչով է նա զբաղվում կարանտինում։
«Ոչնչի մասին չմտահոգվելու նուրբ արվեստը»,- իր գայթակղիչ լուսանկարը մակագրել է Դեմի Ռոուզը:

Մոդելը նաև պարբերաբար իր ինստագրամյան էջում ուղիղ միացմամբ կապվում է իր սիրելի երկրպագուների հետ՝ կիսվելով իր որպիսությամբ ու հորդորելով բոլորին լինել զգույշ ու հոգատար միմյանց նկատմամբ։
Ինքը՝ Դեմին, շաբաթներ առաջ էր մեկնել հանգստի ու այժմ կորոնավիրուսի պատճառով չի կարողանում վերադառնալ Մեծ Բրիտանիա։ Երկրպագուների հետ զրույցներում Դեմին հաճախ է նշում, որ շատ է անահանգստանում այն մտերիմների համար, ովքեր այժմ գտնվում են իրենից շատ հեռու։
Ռոոզուը նաև լուսանկար է հրապարակել մտերիմ ընկերուհու հետ, ում հետ նա որոշել է ինքնամեկուսանալ։ Գեղեցկուհիները արևայրուք են ընդունում ու վայելում են իրենց ժամանցը Մալդիվներում։