Ջիգանն ու իր ընտանիքը վերադարձել են Մոսկվա

Ռեփեր Ջիգանն ու իր ընտանիքը երեկ վերադարձել են Մոսկվա։ Այդ մասին իրենց ինստագրամյան հետևորդներին հայտնել են թե՛ Ջիգանը և թե՛ Օքսանան։ Պարզապես դեռ անհայտ է, արդյո՞ք նրանք միասին են վերադարձել այն տուն, որտեղ ապրում էին։ Հնարավոր է, որ ռեփերն այլ տեղում է ապրում, քանի որ նրանք միասին որևէ հրապարակում չեն արել։

Օքսանան պատմել է իր հետևորդներին, որ տասնութ ճամպրուկ է իր հետ բերել Մայամիից և ինքնամեկուսացման ընթացքում կզբաղվի իրերեը դասավորելով և նորածին որդուն խնամելով, քանի որ փոքրիկ Դավիթը դեռ դայակ չունի։ Իսկ Ջիգանը մեկ այլ հրապարակում է արել, որը մակագրել է «Հայրկը տանն է» արտահայտությամբ։