Կարանտինի հետևանքով «ամայացած» ամերիկյան քաղաքները (լուսանկարներ)

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին տասնյակ երկրներում իշխանությունները քաղաքացիներին տանը մնալու և միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու կարգադրություն են տվել: Արդյունքում միլիոնավոր մարդիկ փոխել են կյանքի բնականոն ընթացքը:

Այս առումով բացառություն չէ նաև ԱՄՆ-ն, որի բազմաթիվ նահանգներում բնակիչները փակված են տանը՝ խուսափելով սոցիալական շփումներից:
Արդյունքում երբեմնի մարդաշատ քաղաքների փողոցները, խաղահրապարակները, մարզադաշտերը, ավտոկայանատեղիներն ու դպրոցներն ամայացել են:

Ստորև ներկայացնում ենք The Guardian պարբերականի ուշագրավ ֆոտոշարքը, որն արվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով և ցույց է տալիս կորոնավիրուսի համավարակի հետևանքով «ամայացած» ամերիկյան քաղաքները:

Հավելենք, որ աշխարհում բնակվող յուրաքանչյուր հինգերորդ մարդը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում իշխանություններից տանը մնալու և դուրս չգալու կարգադրություն է ստացել: