Լև Լեշչենկոն վերակենդանացման բաժանմունքում է

Երեկ հայտնի դարձավ, որ Լև Լեշչենկոն հոսպիտալացվել է հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվում են կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ հիվանդները: Մի քանի օր երգիչը դժգոհում էր առողջական խնդիրներից։ Այդ իսկ պատճառով նա որոշել էր դիմել բժիշկներին: Ուշ երեկոյան երգիչը շնչառական խնդիրներ ուներ, սկսել էր շնչահեղձ լինել իսկ արյան մեջ թթվածնի մակարդակը կտրուկ ընկել էր:

Բժիշկները շտապ տեղափոխել են նրան վերակենդանացման բաժանմունք: Աստիճանաբար, Լեշչենկոյի վիճակը սկսել է կարգավորվել, բայց մինչ այժմ բժիշկները շարունակում են վերահսկել նրա վիճակը: «Այո, նա իսկապես գտնվում է ինտենսիվ վերահսկողության տակ և թթվածին է ստանում։ Նա այնտեղ կլինի ևս երկու օր: Աղոթեք նրա և նրա կնոջ համար: Աստված տա, դուրս գանք այստեղից» – ասել է Լեշչենկոյի համերգային ղեկավարը: