Կորոնավիրուսով վարակված հայտնի մարդիկ

Ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ, դերասաններ, մարզիկներ եւ այլ hայտնի մարդիկ են վարակվում նոր կորոնավիրուսով: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ են խոսում իրենց հիվանդության մասին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մարտի 27-ին իր Թվիթերում հայտարարեց այն մասին, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Վերջին 24 ժամերի ընթացքում ինձ մոտ թույլ արտահայտված ախտանշաններ էին, բայց կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր։ Հիմա ես գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ, բայց շարունակելու եմ մասնակցել վիդեոժողովներին ու մենք միասին կհաղթահարենք կորոնավիրուսը» – գրել էր Ջոնսոնը։

 

Մարտի 25-ին արքայազն Չարլզի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Ուելսի արքայազնը թեստ էր հանձնել ու դրա պատասխանը դրական էր։ «Նրա մոտ թույլ արտահայտված ախտանշաններ են և նա շարունակում է պահպանել դրական տրամադրվածությունն ու աշխատել տանից, ինչպես որ անում էր մի քանի օր առաջ» – հաղորդում էին արքայազնի պաշտոնական գրասենյակից։ Այսօր արդեն տեղեկություններ հաղորդվեցին, որ արքայզն Չարլզը ապաքինվել է։

 

Մարտի 25-ին Իսպանիայի փոխվարչապետ Կառմեն Կալվոյի մոտ նույնպես կորոնավիրուս ախտորոշվեց։ Դրա մասին պաշտոնապես հայտարարեցին նրա մամլո գրասենյակից։

 

Մարտի 15-ին ուկրաինացի դերասանուհի Օլգա Կուրիլենկոն իր Ինստագրամում հայտնեց այն մասին, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում ծանր հիվանդներն այնքան շատ էին, որ ինքը բուժվել ու մեկուսացվել է տնային պայմաններում։ Մարտի 23-ին դերասանուհին հայտնեց, որ արդեն առողջացել է։

 

Ամերիկյան դերասանուհի Ռեյչլ Մեթյուզը նույնպես իր Ինստագրամում հայտնեց այն մասին, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա տեղեկացրեց մարտի 17-ին։ Դերասանուհու խոսքով, սկզբում նա գլխացավ ու կոկորդի ցավ է ունեցել, իսկ հետո ախտանիշներին ավելացել են չոր հազը, ջերմությունը, մարմնի ցավն ու շնչահեղձությունը։

 

Մարտի 19-ին բրիտանացի դերասանուհի Ինդիրա Վարման, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, իր Ինստագրամի էջում հայտնեց այն մասին, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ «Ես հիմա անկողնում եմ դրա պատճառով, և դա վատ է։ Խնայեք ձեզ ու առողջ եղեք, բարի գտնվեք ձեր հարազատների հանդեպ» – գրել է դերասանուհին։

 

Մարտի 21-ին «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան իր Ինստագրամում հայտնեց, որ ինքը և իր սիրելին վարակվել են կորոնավիրուսով։

 

Մարտի 13-ին Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց այն մասին, որ 19-ամյա կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյը վարակվել է կորոնավիրուսով։ Դրանից ավելի ուշ ֆուտբոլիստն ինքը գրառում կատարեց այդ մասին իր Թվիթերում ու հաստատեց այդ հայտարարությունը։

 

Մարտի 12-ին Կանադայի վարչապետի կնոջ՝ Սոֆի Թրյուդոյի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Բայց արդեն մարտի 28-ին առաջին տիկինն իր Ֆեյսբուքի էջում հայտնեց այն մասին, որ բուժվել է։

 

Մարտի 4-ին դերասան Իդրիս Էլբան Լոնդոնում մասնակցել էր մի միջոցառման, որին ներկա էր գտնվել նաև Կանադայի վարչապետի կինը՝ Սոֆի Թրյուդոն։ Մարտի 12-ին Կանադայի առաջին տիկնոջ մոտ ախտորոշվեց կորոնավիրուս, իսկ մարտի 16-ին արդեն Իդրիս Էլբան իր Թվիթերում հայտնեց, որ իր մոտ նույնպես ախտորոշվել է կորոնավիրուս։

 

Մարտի 19-ին Մոնակոյի արքայազն, 62-ամյա Ալբեր 2-րդի մոտ նույնպես ախտորոշվեց կորոնավիրուս։ Նրա գրասենյակի տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ արքայազնի վիճակը ոչ մի անհանգստություն չի առաջացնում ու նա շարունակում է աշխատել իր համար առանձնացված գրասենյակից։

 

Մարտի 12-ին ամերիկացի դերասան Թոմ Հենքսն իր Թվիթերում հայտնեց, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք հոսպիտալացվել էին, բայց մարտի 17-ին արդեն դուրս էին գրվել և ուղարկվել տնային մեկուսացման։

 

Լոնդոնի «Արսենալ»  ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան նույնպես թեստ էր հանձնել ու պարզել, որ վարակվել է։ Դա պարզ դարձավ մարտի 13-ին ու նրա հետ շփում ունեցած բոլոր մարդիկ, ինչպես նաև ֆուտբոլային ակումբի խաղացողները մեկուսացվեցին երկու շաբաթ ժամանակահատվածով։

 

«Բրուքլին» բասկետբոլային ակումբի խաղացող Քեվին Դյուրանտը նույնպես վարակվեց կորոնավիրուսով։ Մարտի 18-ին նա ինքն է հայտնել այդ մասին, բայց նշել է, որ իրեն վատ չի զգում։

 

Մարտի 19-ին Բրազիլիայի Սենատի ղեկավար Դեվի Ալկոլումբրեի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Ըստ պաշտոնական հայտարարության նրա մոտ հիվանդության բարդացումներ չեն նկատվում։

 

Մարտի 23-ին Ֆինլադիայի նախկին նախագահ Մարտի Աhթիսաարիի մոտ նույնպես ախտորոշվեց կորնավիրուս։ Դրանից առաջ հայտնի էր, որ նրա կինը վարակավել է այդ հիվանդությամբ։

Մարտի 23-ին պաշտոնական հայտարարություն ստացվեց այն մասին, որ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Դրանից առաջ նա դատապարտվել էր 23 տարի ազատազրկման։

 

Մարտի 22-ին օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարեց այն մասին, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Իմ բարոյական պարտականութունն եմ համարում ձեզ տեղյակ պահել, որ վարակվել եմ կորոնավիրուսով»։

 

Մարտի 24-ին երգիչ Լև Լեշչենկոն հոսպիտալացվեց շատ ծանր վիճակում։ Իսկ մարտի 27-ին նրա մոտ ևս ախտորոշվեց կորոնավիրուս։

 

Մարտի 26-ին գրող Բորիս Ակունինը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ վարակվել է կորոնավիրուսով։