Ինչո՞վ է զբաղվում Գոհար Ավետիսյանը կարանտինի ընթացքում

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հղիության մասին լուրը շոկային էր երկրպագուների համար. հայտնի դիմահարդարի երկրպագուները նույնիսկ չէին կռահում, որ Գոհարն արդեն հասցրել է հանդիպել իր երկրորդ կեսին։
Շատ քիչ է մնացել Գոհար Ավետիսյանի առաջնեկի լույս աշխարհ գալուն։

Baby shower միջոցառման ժամանակ պարզ է դարձել երեխայի սեռը. Գոհար Ավետիսյանը շոտով որդի է ունենալու։
Ավելի վաղ, անդրադառնալով կյանքի այս շրջանին՝ Գոհարը գրել էր. «Երբ իմացա հղիությանս մասին, առաջինը մտածեցի՝ ախր նոր էի նիհարել: Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ դրան, որովհետև մայրիկ դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր: Մի խոսքով՝ ինձ 2-3 շաբաթ էր պետք, որպեսզի գիտակցեի՝ ինչ է կատարվում, և սկսվեց շրջան, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում:

Ես հիշում եմ, թե ինչպես էի մի քանի տարի շոյում իմ դատարկ փորիկը՝ հուսալով, որ Աստված ինձ կլսի, և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի: Միգուցե շատերը չեն հասկանում՝ ինչու եմ այսպես ուրախանում, հղի եմ, հետո՞ ինչ, բայց ինձ համար սա ևս մի ապացույց է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսելի են: Կարևորը՝ համբերությամբ լցվենք: Այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն, թե ինչ ու երբ պետք է տեղի ունենա: Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ»։
Կարանտինի ընթացքում Գոհար Ավետիսյանը ոչ միայն կիսվում է իր գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկարներով, այլ նաև ցույց է տալիս երկրպագուներին՝ ինչ համեղ ուտեստներ է պատրաստում տանն ազատ ժամանակ։