Ջենիֆեր Լոպեսի մարմինը ժամերով անցկացվող կանոնավոր մարզմուների արդյունք է: Պարզվում է, չկա ոչ մի պատճառ, որ կարող է հետ պահել 50-ամյա աստղին մարզադահլիճ գնալուց։ Նույնիսկ կորոնավիրուսի համավարակը նրան չի ստիպում մնալ տանը ու հրաժարվել առողջ ապրելակերպից։
Նախօրեին Լոպեսին, ով այժմ գտնվում է Մայամիում, տեսել են մարզասրահից դուրս գալիս: Կարմիր սպորտային տոպով և խառը նախշերով զարդարված լեգինսներով երգչուհին մեկ անգամ ևս ցույց է տվել, որ իր ջանքերն ապարդյուն չեն անցնում, քանի որ նրա տարիքում որովայնի այդպիսի մկաններ, ձեռքերի ու ոտքերի այդպիսի սլացիկ ու ձիգ կառուցվածք շատ քչերն ունեն։