Նադեժդա Բաբկինան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

70-ամյա Նադեժդա Բաբկինան հոսպիտալացվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող կլինիկաներից մեկում՝ կորոնավիրուսի կասկածանքով: Դերասանուհին հոսպիտալացվել է ապրիլի 1-ին: Նադեժդա Բաբկինայի հոսպիտալացման մասին տեղեկությունները հաստատել է նրա որդին՝ Դանիիլը: Նա նշել է, որ մայրը կարանտինի հենց սկզբից հետևել է ինքնամեկուսացման բոլոր կանոններին:

«Մայրս այժմ հիվանդանոցում է: Դրանից առաջ նա չեղյալ էր հայտարարել բոլոր համերգները և ուղևորությունները: Ես չգիտեմ, թե ում հետ նա կարող էր այդ ժամանակ շփվել» – ասել է երգչուհու որդին։ Դանիլը չի բացառում, որ Բաբկինան կարող է կորոնավիրուսով վարակված լինել։ Բժիշկները դեռ չեն հայտնել վարակի ստուգման թեստերի արդյունքները, բայց երգչուհու մոտ արդեն ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։