Ադելը 140 միլիոն դոլար կվճարի նախկին ամուսնուն

Երգչուհի Ադելը ամուսնալուծությունից հետո 140 միլիոն դոլար կվճարի նախկին ամուսնուն։ Անցյալ գարնանը Ադելը հայտարարեց իր ու գործարար Սայմոն Կոնեկկիի ամուսնալուծության մասին: Նրանք ութ տարի միասին էին, բայց պաշտոնապես ամուսնացած են եղել ընդամենը երկու տարի: Այնուամենայնիվ, Ադելը ստիպված կլինի նախկին ամուսնուն տալ իր ունեցվածքի տպավորիչ մասը՝ 140 միլիոն դոլար։ Երգչուհին ստիպված կլինի վճարել այդքան մեծ գումար Կալիֆոռնիայում ամուսնալուծության խիստ կանոնների պատճառով, որոնք նախատեսում են երկու ամուսինների միջև համատեղ ձեռք բերված գույքի հավասար տարանջատում։

Քանի որ երգչուհին իր հարստության մեծ մասը վաստակել է ամուսնացած լինելու ընթացքում, ըստ պետական ​​օրենքների, Կոնեկկին կստանա այդ գումարի կեսը: Իրավիճակն ավելի է սրել այն հանգամանքը, որ նախկին ամուսինները ժամանակին ամուսնական պայմանագիր չեն կնքել։ Զույգի ամուսնալուծության պատճառները դեռևս պարզ չեն։ Ըստ ինսայդերական տեղեկության՝ Կոնեկին չի կարողացել հաշտվել կնոջ զբաղված աշխատանքային գրաֆիկի ու անհավանական հաջողությունների հետ, մյուսների կարծիքով՝ Ադելի և Սայմոնի միջև եղած զգացմունքները պարզապես մարել են: