«Գահերի խաղը» սերիալի աստղն առողջացել է կորոնավիրուսից

Քրիստոֆեր Խիվյուն, ով առավել հայտնի է որպես «Գահերի խաղը» սերիալի Թորմունդ, կնոջ հետ բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։
«Մի քանի շաբաթ մեկուսացման մեջ մնալուց հետո՝ մենք վերջապես լավ ենք։ Մենք բախտավոր ենք, որ CoVID-19-ի ախտանիշերը թույլ են դրսևորվել: Ուղարկում ենք մեր սերն ու մտքերը բոլոր այն մարդկանց, որոնց վիրուսը հարվածել է շատ ավելի ուժեղ, և բոլոր նրանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով կորցրել են իրենց սիրելիներին։ Շնորհակալություն աջակցության համար, և խնդրում ենք զգոն լինել, հեռավորություն պահել, լվանալ ձեռքերը և, ամենակարևորը, հոգ տանել միմյանց մասին այս տարօրինակ պահին», – երկրպագուներին դիմելով՝ ասել է դերասանը։

Ավելի վաղ ուկրաինական ծագմամբ հոլիվուդյան դերասանուհի Օլգա Կուրիլենկոն, բրիտանական գահի թագաժառանգ՝ Ուելսի արքայազն Չարլզը, Մոնակոյի իշխան Ալբեր II-ը լավ նորությամբ ուրախացրել են մարդկանց՝ հայտնելով, որ բուժվել են նոր տեսակի կորոնավիրուսից։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված աստղերից են դերասաններ Թոմ Հենքսն ու Իդիս Ալբան, «Գահերի խաղը» սերիալի 46-ամյա աստղ Ինդիրա Վարման, ովքեր դեռ պայքարում են հիվանդության դեմ։
Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ այս սարսափելի հիվանդությամբ է վարակվել նաև գրող Ջոանա Ռոուլիգնը։