Շակիրան, Ժերար Պիկեն ու իրենց երեխաները խախտել են կարանտինի կանոնները․ պապարացիներն ունեն ապացույցներ

Արդեն մի քանի ամիս է, ինչ Իսպանիան շարունակում է մնալ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոններից մեկը: Մինչ օրս երկիրը զոհերի թվով երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Իտալիայից հետո և երկրորդում՝ հիվանդության նոր դեպքերի թվով: Այնուամենայնիվ, երկրի ոչ բոլոր քաղաքացիներն են խստորեն պահպանում են ինքնամեկուսացման կանոնները։

Այս «օրինազանցների» շարքում է 43-ամյա Շակիրան իր ընտանիքի հետ: Երեկ պապարացիները լուսանկարել են երգչուհուն, 33-ամյա Ժերար Պիկեի և որդիների՝ յոթամյա Միլանի և հնգամյա Սաշայի հետ Բարսելոնայում զբոսնելիս: Ականատեսների խոսքով՝ աստղային ընտանիքն անտեսել է այն օրենքը, որ փողոցում կարելի է լինել ոչ ավել քան մեկ ժամ և միայն տանից մեկ կիլոմետր շառավղով տարածքում: Շակիրան, Ժերարը և նրանց երեխաները անտեսել են նաև պաշտպանիչ դիմակներն ու ձեռնոցները և առանց դրանց մի քանի ժամ զբոսնել դրսում։