Մեգան Մարքլի նախկին ամուսինը պատրաստվում է առաջին անգամ հայրիկ դառնալ

43-ամյա պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնը, ով Մեգան Մարքլի նախկին ամուսինն է, պատրաստվում է շուտով հայրիկ դառնալ։ Զույգի փոքրիկը լույս աշխարհ կգա 2020 թվականի սեպտեմբեր ամսին։
Էնգելսոնն ուրախացրել է երկրպագուներին՝ հայտնելով, որ իրենց առաջնեկն աղջիկ է։ Նա նաև հրապարակել է կնոջ հետ ջերմ ու քնքուշ լուսանկար, որի մեկնաբանություններում երկրպագուներն ամենայն բարին են մաղթել ապագա ծնողներին։

«Տարվա լավագույն մայրիկը և աղջկա հայրիկը։ Փոքրիկս, այնքան ուրախ եմ, որ մենք շուտով հանդիպելու ենք»,- լուսանկարին կից գրել է Էնգելսոնը։
Հիշեցնենք, որ 2011-2013 թվականներին պրոդյուսերն ամուսնացած է եղել Մեգան Մարքլի հետ։ Ամուսնալուծությունից հետո զույգը կտրականապես խզել է հարաբերությունները։
Ինսայդերների հավաստմամբ՝ Էնգելսոնն անգամ չի շնորհավորել Մեգան Մարքլին որդու ծննդյան կապակցությամբ։ Այժմ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ապրում են Լոս Անջելեսում, նրանց տունը բավականին մոտ է Թրևորի առանձնատանը։