Քեթի Փերին ներկայացել է երկրպագուներին ծիծաղելի կոստյումներով (լուսանկարներ)

Երգչուհի Քեթի Փերին երկրպագուներին զարմացրել է American Idol շոուի տնային նկարահանման համար իր «կարանտինային» կերպարներով։ Ծրագրի ընթացքում նա հանդես է եկել աստղային ժյուրիի կազմում։
Քեթի Փերին հաղորդման ընթացքում ներկայացել է երկու հետաքրքիր կերպարներով, որոնք բավականին զարմացրել ու ծիծաղեցրել են երկրպագուներին։
Հետևորդների մեծ մասը կարծել է, որ երգչուհին խուսափում է ցուցադրել կլորացած փորիկը և այդ պատճառով էլ նախապատվությունը տավել է նման կոստյումներին։

Իր հղիության մասին լուրը 35-ամյա երգչուհի Քեթի Փերրին հայտնել էր բավականին յուրահատուկ կերպով։ Նա ներկայացրել էր «Never Worn White» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ էլ ցուցադրել էր իր կլորացած փորիկը։ Քեթի Փերրիի համար այս փոքրիկը կլինի առաջինը, իսկ նրա 43-ամյա սիրեցյալը՝ Օրլանդո Բլումն արդեն ունի 9-ամյա որդի, որն ապրում է մայրիկի՝ Միրանդա Քերի հետ։
Փերրին և Բլումը հանդիպում են արդեն 4 տարի՝ չնայած նրանք որոշ ժամանակով բաժանվել էին։ Այժմ զույգը վերջապես որոշել է հայտնել իրենց ապագա երեխայի սեռը։ Պարզվում է, նրանք դուստր են ունենալու։