Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մարգուլիսը երեկ արխիվային լուսանկարով շնորհավորել է «իր սիրելի ընկեր», հայտնի դերասան Ջորջ Քլունիի 59-ամյակը, գրում է Daily Mail-ը։
Զույգն իրենց կարիերայի սկզբում միասին նկարահանվել է NBC-ով հեռարձակվող բժշկական դրամայում։
54-ամյա դերասանուհին Քլունիի ծննդյան օրվա առթիվ Ինստագրամում բժշկական դրամատիկ սերիալի նկարահանումներից արխիվային լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Շնորհավոր իմ սիրելի ընկեր Ջորջ Քլունիի ծննդյան օրը։ Այս լուսանկարն արվել է ER սերիալի վերջին տեսարանի նկարահանման ժամանակ»։
Նշենք, որ Ջորջ Քլունին երեկ՝ մայիսի 6-ին, նշել է ծննդյան 59-ամյակը։