Արիանա Գրանդեի սիրեցյալը նկարահանվել է նրա նոր տեսահոլովակում

Արիանա Գրանդեն ամիսներ շարունակ աշխատում էր գաղտնի պահել իր նոր ընտրյալի ինքնությունը։
Սակայն «Stuck with U» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում տեղ են գտել կադրեր Արիանայի անձնական արխիվից, որտեղ նա իր նոր սիրելիի՝ Դալթոն Գոմեսի հետ պարում է, գրկախառնվում ու համբուրվում։

Գրանդեյի նոր ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ։ Երկրպագուները միայն պարզել են, որ նա անշարժ գույքի գործակալ է և աշխատում է միայն աստղերի հետ։ Դալթոնը մտերիմ հարաբերություններ ունի բազմաթիվ աստղերի հետ, սակայն նրա ինստագրամյան էջը բաց է միայն մտերիմների համար։ Ինքը՝ երգչուհին, դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել իր և Դալթոնի սիրավեպի մասին լուրերը։
Հիշեցնենք, որ մինչ Դալթոնին հանդիպելը, Արիանան սիրավեպ ուներ Մայքլ Ֆոսթերի հետ, ում հետ բաժանումը երկար ժամանակ քննարկվում էր երկրպագուների և լրագրողների կողմից։ Մայքլ Ֆոսթերի մտերիմ ընկերները լրագրողների հետ զրույցներում պնդում էին, որ զույգը բաժանվել է Արիանայի դավաճանության պատճառով։ Իրենց բաժանման իրական պատճառի մասին թե՛ Արիանան, թե՛ Մայքլը որոշեցին լռել։