Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել են 50-ամյա ֆրանսիացի գործարար Օլիվիե Սարկոզիի և 33-ամյա ամերիկացի դերասանուհի, դիզայներ Մերի-Քեյթ Օլսենի ամուսնալուծության մասին։
Նշենք, որ զույգը 5 տարի առաջ է օրինականացրել հարաբերությունները։ Նրանք միմյանց հանդիպել են 2012 թվականին, ինչից 3 տարի անց որոշել են ամուսնանալ։ Երկրպագուներին նրանց բաժանության մասին լուրը շատ է տխրեցրել, ինստագրամյան հազարավոր հետևորդներ սկսել են հեղեղել Մերի-Քեյթ Օլսենի ինստագրամյան էջը հարցերով՝ խնդրելով մանրամասնել կատարվածը։
Նախկին ամուսինները ամուսնալուծվելու համար դատարան են դիմել դեռ մեկ ամիս առաջ, սակայն համավարակի հետևանքով այդ գործընթացը սկսել է ձգձգվել։ Այս շտապողականության պատճառը ունեցվածքի բաժանումն է, որը պետք է իրականացվի միայն ամուսնալուծությունից հետո։
Մերի-Քեյթն ու Օլիվիե Սարկոզին երեխաներ չունեն։ Ինսայդերի հավաստմամբ՝ հենց այդ փաստն էլ եղել է ամուսնալուծության գլխավոր պատճառներից մեկը։