Ո՞վ է Մաքսիմ Ֆադեևի սիրուհին

Լրատվամիջոցներում շշուկներ են տարածվել, որ պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը սիրավեպ է սկսել «Песни» նախագծի 26-ամյա մասնակցի՝ Եվգենյա Մայերի հետ։ Լրագրողների կարծիքով դեռևս օրինական ամուսնության մեջ գտնվող Ֆադեևն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում է երիտասարդ գեղեցկուհու հետ, հանուն ում պրոդյուսերը վերջերս որոշել է նիհարել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆադեևին հաջողվել է նիհարել 85 կգ։

Նշենք, որ Մաքսիմ Ֆադեևին մշտապես սիրավեպեր են վերագրում երիտասարդ տարբեր երգչուհիների հետ։ Ավելի վաղ համացանցում բոլորը քննարկում էին նրա և երգչուհի Օլգա Սերյաբկինայի ռոմանտիկ հարաբերությունները։ Նրանց սիրավեպի մասին լրագրողների հետ զրույցում պատմել էր երգչուհի Ելենա Տեմնիկովան։
Սակայն Մաքսիմ Ֆադեևը միշտ էլ հերքել է համացանցում շրջանառվող իր մասին բոլոր լուրերը՝ հավատացնելով, որ հավատարիմ է իր կնոջը՝ Նատալյային։
Չնայած ինսայդերի հավաստմամբ՝ կարանտինի ընթացքում ամուսիններն առանձին են ապրում․ Նատալյան որդու հետ բնակություն է հաստատել իր մոսկովյան բնակարանում, իսկ Ֆադեևը մնացել է ամառանոցում։