Ի՞նչ են միմյանց նվիրել Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ամուսնության 2-ամյակի կապակցությամբ

Այս շաբաթ Սասեքսի դուքսերը՝ 38-ամյա Մեգան Մարքլն ու 35-ամյա արքայազն Հարրին, նշում էին ամուսնության 2-ամյակը։ Զույգը գեղեցիկ տոնը նշել է Լոս Անջելեսում գտնվող իրենց նոր բնակարանում։ Իհարկե, նրանց մտերիմներն ու ընկերները լրագրողների հետ կիսվել են՝ պատմելով, թե ինչպես են դուքսերն անցկացրել այդ ռոմանտիկ երեկոն։
Մեգան Մարքլը Հարիի համար ինքնուրույն գեղեցիկ բացիկ է պատրաստել, որտեղ հուզիչ ու ջերմ խոսքեր է նվիրել ամուսնոն։ Իսկ Հարրին անակնկալ է արել կնոջը՝ նվիրելով շքեղ ծաղկեփունջ և ոսկյա մատանի։ Նշենք, որ 2 տարի առաջ Մեգանի և Հարրիի հարսանյաց արարողությանը հետևում էին ավելի քան 2 միլիարդ մարդ։ Թե՛ հեռուստատեսությամբ, թե համացանցային լրատվամիջոցներով հեռարձակվում էր Սասեքսի դուքսերի պսակադրության արարողությունը։

Հիշեցնենք, որ 38-ամյա Մեգան Մարքլն ու Հարրին որոշել են հասարակությանը ներկայացնել իրենց կյանքի մասին պատմող «Ազատության փնտրտուքներով» հեղինակային գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 11-ին։
Մարքլին ու Հարրիին օգնել են նաև թագավորական կենսագիրներ Օմիդ Շորբին և Կարոլին Դյուրանը։ Գրքի հիմքում Սասեքսի դուքսերի անկեղծ պատմությունն է և Ամերիկայում սկսած նրանց նոր կյանքի մանրամասները։