Լոլիտայի նախկին ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց դեմքի և գլխի լուրջ վանսվածքներով

Երգչուհի Լոլիտայի նախկին ամուսնուն՝ Դմիտրի Իվանովին շտապ հոսպիտալացրել են դեմքի և գլխի ծանր վնասվածքներով։ Դմիտրին, ով սքվոշի մարզիչ է, այժմ գտնվում է հիվանդանոցում, իսկ նրան կարող են տեսակցել միայն ամենամտերիմ մարդիկ։
Թե ինչի հետևանքով է տղամարդը ստացել նման վնասվածքներ, լրագրողներին դեռ հայտնի չէ։ Լրագրողներն ունեն երկու վարկած․ տղամարդը վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով կամ ծեծկռտուքի զոհ է դարձել։

Նշենք, որ Դմիտրիին ամենից հաճախ տեսակցում է Օլգա Կուլիևան։
Ամիսներ շարունակ լրատվամիջոցները քննարկում էին այս զույգին՝ կարծելով, որ Դմիտրին լքել է Լոլիտային հանուն Օլգայի։ Սակայն ո՛չ Իվանովը, ո՛չ Կուլիևան չեն մեկնաբանել շրջանառվող շշուկները։