Բիլ Քլինթոնի արկածները Ջեֆրի Էփշտեյնի կղզում․ Netflix-ը սերիալ է թողարկել հայտնի սեքս-սկանդալի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը այցելել է միլիոնատեր Ջեֆրի Էփշտեյնի կղզի, որտեղ տարիներ շարունակ սեքս-ստրուկներ էին մատակարարվում: Այս մասին նկարագրված է Netflix-ի վավերագրական սերիալում:

ԱՄՆ-ում Ջեֆրի Էփշտեյնի մասին Netflix ծառայության սերիալը առաջացրել է պայթուցիկ ռումբի ազդեցություն: Առաջին անգամ տասնյակ աղջիկներ, որոնց հայտնի ֆինանսիստը ստիպել էր մարմնավաճառությամբ և սեռական ստրկությամբ զբաղվել, խոսել են իրենց հետ կատարվածի մասին: Դրանից առաջ շատերին վախեցրել էին, ոմանց էլ լավ վարձատրել լռության դիմաց։

«Բռնությունները սկսվեցին իմ կղզում գտնելու հենց առաջին օրվանից: Նրանք զանգեցին ինձ և ասացին, որ Ջեֆրին ուզում է ինձ տեսնել իր տանը: Այնտեղ մերսման սեղան կար, ինձ խնդրեցին, որ ես պառկեմ դրա վրա: Եվ նա պարզապես բռնաբարեց ինձ: Ինչքան ես տանջվում էի, նա դրանից ավելի հաճույք էր ստանում»,- հիշում է Սառա Ռենսոմը՝ տուժողներից մեկը:

Էփշտեյնը և նրա հաճախորդները նախընտրում էին անչափահասներին. զոհերի մեծ մասը 14, 15 տարեկան էին, անապահով ընտանիքներից և շրջաններից: Շատերը փախչում էին տնից, ապրում էին փողոցում և սուպերմարկետներից սնունդ գողանում: Նրանք ոչ-ոք չունեին, իրենց պաշտպանելու համար։

Մեկ այլ շոկ էր այն ​​հայտնիների ցանկը, ովքեր օգտվել են աղջիկների ծառայություններից: Նրանց թվում են ԱՄՆ առաջատար քաղաքական գործիչները, սենատորները, նահանգապետերը, գործարարները, կինո և սպորտային աստղերը:

Սերիալի հեղինակները պնդում են, որ հաճախորդների թվում են եղել Նյու Յորքի արքայազն Էնդրյուն, Թոնի Բլերը, Հարվի Վայնշտեյնը և Միացյալ Նահանգների նախկին նախագահը: Բիլ Քլինթոնը, ի դեպ, միակն է, ով ինչ-որ կերպ արձագանքել է այս ամենին: Նա հայտարարել է, որ իրոք շփվել է Էփշտեյնի հետ, հաճախ ճանապարհորդել է իր անձնական ինքնաթիռով, որն, ի դեպ, կոչվում էր «Լոլիտա», բայց, իբր, չի կասկածել նրա սեռական կայսրության մասին: Այնուամենայնիվ, Էփշտեյնի նախկին աշխատակիցներից մեկը պնդում է, որ տեսել է Քլինթոնին ֆինանսիստի անձնական կղզում:

Ի վերջո, սերիալի հեղինակների կողմից առաջ քաշված հիմնական հարցերից մեկը՝ արդյո՞ք իրականում ինքնասպան է եղել Էփշտեյնը: Նա բանտարկված էր Նյու Յորքի առավել պաշտպանված բանտերից մեկում՝ հատուկ հսկողության ներքո: Ավելին, մինչ այդ, նա, իբր, էլի էր փորձել ինքնասպանություն գործել: Դրա պատճառով նա երկու շաբաթ անցկացրել էր հատուկ խցում, բայց նրա մահից որոշ ժամանակ առաջ նրան տեղափոխել են սովորական խուց: Ըստ կանոնների՝ բանտարկյալները, ովքեր փորձել են ինքնասպանություն գործել, լրացուցիչ վերահսկողություն են ստանում: Ստուգողները հետևում են այդպիսի մարդկանց ամեն ժամ: Այնուամենայնիվ, Էփշտեյնի մահվան օրը, չգիտես ինչու, ոչ ոք նրան չէր հետևում:

Վերջապես, գլխավոր փաստարկը: Ֆինանսիստը թաքնված տեսախցիկներով նկարահանել է VIP-երի բոլոր սեքսուալ արկածները: Ապա դրանք օգտագործել շանտաժի համար: Այնպես որ շատ պատճառներ կային, որի համար նա կարող էր վճարել իր կյանքի գնով: Եվ ինչպես ասել է վավերագրական սերիալի հերոսուհիներից մեկը՝ «գլխավոր հրեշները դեռ ազատության մեջ են»: