Նա նաև ոճաբան է. Նինա Դոբրևը վերջապես ցույց է տվել ընկերոջն ու նրա նոր սանրվածքը

Վերջապես Նինա Դոբրևը կիսվել է իր սիրելիի լուսանկարով. պարզվում է, որ երիտասարդը դերասանուհու ընկերն է՝ սնոուբորդիստ Շոն Ուայթը: Նրանց սիրավեպի մասին լուրերը վաղուց էին պտտվում, սակայն դեռ պաշտոնական հաստատում ոչ ոք չէր արել: Ամենայն հավանականությամբ, զույգը կարանտինը միասին է անցկացնում և, ինչո՞ւ չէ, նաև փորձում են միասին անցկացրած ժամանակը խելամիտ և օգտակար բաների վրա էլ ծախսել։

Օրինակ՝ Նինան կարողացել է կտրել իր սիրելիի մազերը՝ չլինելով պրոֆեսիոնալ ոճաբան: Եվ պետք է նշել, որ արդյունքն ավելի քան տպավորիչ է: Պարզապես նայեք, թե ինչպիսի տեսք ունեին Շոնի մազերը՝ մինչ Նինան դրանք կարգի կբերեր: Միանգամայն պարզ է, որ նա մեծ սիրով է մոտեցել այս պատասխանատու գործին: Շոնի բախտը միանշանակ բերել է Նինայի հարցում, քանի որ դերասանուհին ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև տաղանդավոր է բազմաթիվ հարցերում։