Նազենի Հովհաննիսյանի արխիվային լուսանկարներն ու զվարճալի գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում 10 տարվա վաղեմության լուսանկարներ է հրապարակել։

«Թշերը հուշում են, բայց չեն պարտադրում։ 10 տարի առաջվա նկար, ինչքան ուժ ունեմ թուշ ունեմ) Բարի լույս, և թող ապրենք այնպես, որ անցյալին ու մեզ` անցյալում, նայենք ժպտալով)»,- հրապարակված լուսանկարին կից գրել է հաղորդավարուհին։

Նշենք նաև, որ Նազենին այս շրջանում բավականին ակտիվ է Ինստագրամում։ Հաղորդավարուհին ամեն օր ներկայացնում է «Ինստամերկ» նախագիծը, որի շրջանակում անկեղծ զրույցներ է ունենում հայ հայտնիների հետ ու հետաքրքիր բացահայտումներ անում։