«Թողնում են, որպեսզի ուրիշները հավաքեն աղբն իրենց հետևից»․ Սարգիս Գրիգորյանի հրապարակումը շարժել է շատերի հետաքրքրասիրությունը

Ինստագրամյան էջի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրում դերասան Սարգիս Գրիգորյանը կատարել է հետևյալ գրառումը․ «Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են՝ թաքնվելով իրենց անսահման անփութության կամ ինչ-որ բանի հետևում՝ թողնելով, որ ուրիշները հավաքեն աղբն իրենց հետևից»։
Դերասանի այս հրապարակումը շարժել է նրա ինստագրամյան հետևորդների հետաքրքրությունը, բոլորը սկսել են հետքրքրվել, թե ում կամ ինչ էր ակնարկում Սարգիսն այս հրապարակմամբ։

Նշենք, որ օրեր առաջ Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը,  մասնակցել էին կառավարության դիմաց կազմակերպված ակցիային․ ռեստորանների սեփականատերեր, աշխատակիցներ, երաժիշտներ, հանդիսավարներ և շատ ուրիշներ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել՝ դիմելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ևս թույլ տալ վերսկսել աշխատանքը՝ պարտավորվելով պահել անվտանգության բոլոր կանոնները: Սական գործողություններն անսպասելի զարգացում էին ունեցել և ակցիայի ընթացքում բերման էր ենթարկել Սարգիս Գրիգորյանը։
Ավելի վաղ Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանի կինը՝ Մանո Գրիգորյանը, այն հարցին, թե ինչու հենց Սարգիսին բերման ենթարկեցին, պատասխանել էր․ «Ես էլ զարմացա, որովհետև հետևում էինք անվտանգության բոլոր կանոններին։ Սարգիսը այն միակ մարդկանցից էր, ով տվյալ պահին պաշտպանում էր սոցիալական հեռավորությունը, շատ խաղաղ էր, իսկ մեր կողքին ավելի թեժ ու ագրեսիվ խոսակցություններ էին գնում, ու հենց այդ մարդկանց կարելի էր ձերբակալել։ Թե ինչու՞ հենց Սարգիսին բերման ենթարկեցին, ով շատ խաղաղ էր զրույցը վարում, դիմակով էր, պահպանում էր բոլոր կանոնները, չգիտեմ։ Առանց փակագծերը բացելու բոլորս էլ կարող ենք արդեն եզրակացություններ անել»։