Վիկա Մարտիրոսյանի ընտանեկան լուսանկարներն ու գեղեցիկ շնորհավորանքը

Պարուհի, «Ամարաս»-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն ընտանեկան գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում։
Ֆեյբուքյան էջում հրապարակված լուսանկարներում պարուհին ամուսնու և երկու երեխաների հետ է՝ բնության գրկում։

«Շնորհավոր աշխարհի բոլոր բալիկների տոնը: Առողջ, անհոգ և երջանիկ մեծացեք, ժպիտն ու ծիծաղը միշտ շողա ձեր պայծառ դեմքերին: Վայելե՛ք ձեր մանկությունը, ուրախացե՛ք և ուրախացրեք մեզ»,- գրել է Վիկա Մարտիրոսյանը՝ շնորհավորելով երեխաներին՝ իրենց տոնի կապակցությամբ։

Նշենք, որ կարանտինային երկարատև դադարից հետո պարուհին վերսկսել է իր դասընթացները, ինչպես նաև հյուրընկալել նոր սաների։