Ազգությամբ ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայտնվել է Vogue ամսագրի հոնկոնգյան տարբերակի շապիկին՝ հանդես գալով գայթակղիչ կերպարում։ Լուսանկարները հրապարակվել են հրատարակության ինստագրամյան օգտահաշվում։
38-ամյա Վոդյանովան պատկերվել է գործած մարմնագույն ներքնազգեստով ու տոպով, որը Fendi բրենդի աշնանային հավաքածուից է։
Լուսանկարչական աշխատանքներն իրականացրել են հայտնի լուսանկարիչներ Լուիջի Մուրենուն և Յանգո Հենզին։