Լոբոդան կիսվել է իր մանկության ու երկու դուստրերի լուսանկարներով

Սվետլանա Լոբոդան երեխաների պաշտպանության օրվա առթիվ երկրպագուների հետ կիսվել է իր մանկության լուսանկարներից մեկով ու իր դուստրերի՝ Եվայի ու Թիլդայի լուսանկարներով։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է, որ իրենք բոլորին երջանկություն են մաղթում։ Ինչպես գիտենք, Լոբոդան դեռ ցույց չի տվել կրտսեր դստեր՝ Թիլդայի դեմքը և միշտ լուսանկարում է երեխային այնպիսի տեսանկյուններից, որ նրա դեմքը չերևա։