Գոհար Հարությունյանը նշում է ժանյակե հարսանիքը․ նա 13 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարներ է հրապարակել

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող Գոհար Հարությունյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ տոնում է ժանյակե հարսանիքը՝ ամուսնության 13-ամյակը։
Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված հարսանեկան լուսանկարներին կից Գոհարը գրել է.«Ցանկանում եմ բոլորի ընտանիքներում տիրի փոխհասկացողություն, ուժ` դժվարություններին դիմակայելու, համբերություն, տոկունություն… Ընտանիքը ստեղծվում է հարսանիքի օրը, կառուցվում`ամբողջ կյանքում»: