«Մայրիկ, ընտրիր քո երազանքների տունը, ինչ-որ ուզես քոնն է». Մաքգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

UFC խառը մենամարտերի նախկին չեմպիոն, իռլանդացի Կոնոր Մաքգրեգորը թվիթերյան իր էջում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Մարզիկը շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն աջակցելու համար և իր մայրիկի հետ լուսանկար է հրապարակել:

«Ես որոշել եմ այլևս չմենամարտել: Շնորհակալություն բոլորիդ այս լավ պահերի համար: Ինչպիսի ուղի էր: Ահա իմ և մայրիկիս լուսանկաչը Լաս Վեգասում իմ հաղթանակներից մեկից հետո, երբ ես դարձա աշխարհի չեմպիոն: Ընտրիր քո երազանքների տունը, ես քեզ սիրում եմ: Ինչ-որ ուզես քոնն է»,-գրել է Մաքգրեգորը:

Իռլանդացի մարզիկը կարիերայում 22 հաղթանակ է տարել և կրել է 4 պարտություն: