Օլգա Օրլովան լուսանկարվել է թաց տոպով, որն ընդգծել է նրա բարեմասնությունները

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Օրլովան համարձակ լուսանկար է հրապարակել: Սոցցանցում նա գրառում է կատարել, որում մտորել է «սեքսուալության և գռեհկության միջև» առկա նուրբ սահմանի մասին։

«Մեզնից յուրաքանչյուրի համար դա շատ անհատական է», – գրել է Օրլովան և հետեւորդներին առաջարկել կիսվել իրենց կարծիքով։ Նա հավելել է, որ պատկերացնում է, թե «հիմա ինչ է սկսվելու» և տեղադրել է «ախր դու մայր ես» հեշթեգը։

Երկրպագուները լուսանկարը շատ դրական են գնահատել՝ նշելով, որ այն, իրոք, գռեհիկ չի թվում, այլ  բավականին նրբագեղ․ հետևորդների մի մասը նույնիսկ նախանձել է բարեկազմ կազմվածք ունեցող հայտնիին։