Սվետլանա Լոբոդան «հիասթափեցրել» է իր երկրպագուներին

Սվետլանա Լոբոդան ստիպված է եղել  «հիասթափեցնել» իր երկրպագուներին։ Երգչուհին իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել ու դրան կից գրառման միջոցով հայտնել, որ իր բոլոր համերգները հետաձգվում են։

«Սիրելի բարեկամներ, ձեր անվտանգությունն ու առողջությունը միշտ եղել են մեր առաջնահերթությունը: Հետևաբար, մենք ստիպված ենք տեղափոխել ավելի վաղ հայտարարված համերգների օրերը: Երբ նշանակվեն հասարակական միջոցառումների կազմակերպման անվտանգության ստանդարտներ, մենք անշուշտ, ձեզ կտեղեկացնենք մեր հանդիպումների նոր ամսաթվերի մասին: Շնորհակալություն ձեր համբերության համար։ Մենք նույնպես շատ ենք ձանձրանում»,- գրել է նա։