«Մատրիցան» դարձյալ մեծ էկրաններ կբարձրանա

«Մատրիցա» եռագրության աստղեր Քերի-էնն Մոսը և Կիանու Ռիվզը Empire-ին տված հարցազրույցում ասել են, որ հավանություն են տվել ֆրանշիզի նոր ֆիլմի սցենարին:

Մոսի խոսքերով՝ ինքը չէր սպասում ֆիլմի չորրորդ մասում նկարահանվելու հրավերին, սակայն Լանա Վաչովսկու սցենարը զարմացրել է իրեն։ Դերասանուհին դրա մեջ ավելի խորը իմաստ է տեսնում, քան նախորդ մասերում:

Իր հերթին, Կիանու Ռիվզն ընդգծել է, որ «Մատրիցա-4»-ն արդիական ֆիլմ է լինելու, իսկ սցենարը շատ է հուզել իրեն:

«Մատրիցա-4» ֆիլմի պրեմիերան պետք է կայանա 2021 թվականի գարնանը: