Bentley ընկերությունը նոր ժամացույց է թողարկել (լուսանկարներ)

Բրիտանական շքեղ դասի ավտոմեքենաներ արտադրող Bentley ընկերությունը և շվեյցարական Breitling ապրանքնանիշը ներկայացրել են Chronomat ձեռքի ժամացույցների նոր մոդելը:

Ինչպես ասվում է Bentley Motors կայքում, այսպիսով ընկերությունները նշել են համագործակցության 17-ամյակը: «Chronomat-ը 1984 թվականից շատ կարևոր տեղ է զբաղեցնում մեր ժամանակակից պատմության մեջ: Այդ ժամացույցները համարձակորեն փաստել են, որ Breitling-ը հավատարիմ է իր արմատներին», -ասել է Breitling-ի գլխավոր տնօրեն Ժորժ Կերնը:

Ժամացույցի տրամագիծը կազմում է 42 մմ, այն պատրաստված է չժանգոտող պողպատից: Թևնոցը ևս չժանգոտող պողպատից է: Ժամացույցը գնել հնարավոր կլինի 8100 դոլարով: