Ինչպե՞ս է Սիրուն Մինասն անցկացնում ամուսնու հետ ազատ ժամանակը (տեսանյութ)

Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը, ով նաև հայտնի է Women’s Club հումորային նախագծից բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում․ նա կիսվել է երկրպագուների հետ մի քանի տեսանյութերով՝ ներկայացնելով, թե ինչպես  անցնում իր հանգիստը ամուսնու հետ։
«Կարանտին 2020՝ մնացինք տանը, ու հասկացանք, որ տնեցիք էլ են լավը։ Մնացինք Հայաստանում ու հասկացանք, որ մեր հայրենիքը ամենալավն է»,- տեսանյութին կից գրել է Սիրունը։
Նշենք, որ վերջինս սպասում է իր առաջնեկին։ Իր ինստագրամյան էջում նա հաճախ է լուսանկարներ հրապարակում կլորացած փորիկով։
Սիրունի կարգավիճակը շատերը նկատել էին ավելի վաղ Ինստագրամի էջում հրապարակված տեսանյութերի շնորհիվ։
Հիշեցնենք, որ Սիրունը պսակադրվել է նախորդ տարվա հունիսին։ Սիրունի ամուսինը Ռաֆայել Վարդանյանն է։