Ոստիկանները հայտնաբերել են հնդիկ դերասանի անշնչացած մարմինը

Ժամեր առաջ ոստիկանությունը հայտնաբերել է բոլիվուդի դերասան Սուշանթ Սինգհ Ռաջփութի անշնչացած մարմինը։
34-ամյա հաջողակ դերասանն ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է NDTV լրատվամիջոցը։
Դերասնն ակտիվ հանդես էր գալիս հնդկական ֆիլմերում ու սերիալներում։
Ռաջփութը մեծ ճանաչում ձեռք բերեց 2013 թվականին, երբ նրա մասնակցությամբ «Իմ կյանքի երեք սխալները» սկսեց հաջողություններ գրացնել։
Դերասանը նկարահանվել է նաև այլ հայտնի ֆիլմերում ՝ «Պիքեյը» (PK, 2014), «Մ. Ս. Դհոնի. չպատմված պատմություն» (M. S. Dhoni: The Untold Story, 2016)», «Դրայվ» (Drive, 2019)։
Իրենց ինստագրամյան էջերում դերասանի մտերիմներին ցավակցել են մի շարք հայտնի դերասաններ։