Մեգան Ֆոքսի և ռեփեր Machine Gun Kelly-ի սիրավեպի մասին լուրերը հաստատվել են (լուսանկարներ)

Ամերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսին երկուշաբթի նկատել են Machine Gun Kelly բեմական կեղծանվամբ հանդես եկող ռեփեր Քոլսոն Բեյքերի հետ․ զույգի սիրավեպի մասին լուրերը հաստատվել են, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 34-ամյա դերասանուհուն 30-ամյա ռեփերի հետ երեկոյան լոսանջելեսյան բարերից մեկը լքելիս են նկատել։ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է աստղային զույգը, ձեռք ձեռքի բռնած, դուրս գալիս բարից և ուղևորվում դեպի մեքենան, որտեղ էլ նրանք նախքան տեղանքը լքելը մի փոքր զրուցում են, այնուհետև համբուրվում։

Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը մոտ 10 տարի տևած ամուսնությունից հետո դերասան Բրայան Օսթին Գրինից բաժանության մասին հայտնել էր դեռևս նախորդ տարվա մայիսին, իսկ Բեյքերի հետ հարաբերություններ ունենալու մասին լուրերը նրա երկրպագուների շրջանում շրջանառվում էին նրանց հաճախակի հանդիպումների պատճառով։

Տեղեկությունների համաձայն՝ Մեգան Ֆոքսի նախկին ամուսինն այժմ հանդիպում է շիկահեր Քորթնի Սթոդոնի հետ։