Միշել Ուիլյամսը կրկին մայրացել է․ լույս աշխարհ է եկել դերասանուհու և նրա ամուսնու՝ Թոմաս Քեյլի երեխան (լուսանկարներ)

Ամերիկացի դերասանուհի Միշել Ուիլյամսը կրկին մայրացել է. լույս աշխարհ է եկել դերասանուհու և նրա ամուսնու՝ Թոմաս Քեյլի առաջնեկը, գրում է Daily Mail-ը։

39-ամյա Ուիլյամսը և ամերիկացի ռեժիսորը գաղտնի ամուսնացել էին մարտին, իսկ դերասանուհու հղիության մասին ԶԼՄ-ները հայտնել էին դեկտեմբերին։

Երեխայի սեռը դեռևս չի հաստատվել․ հայտնի չէ նաև, թե երբ է Ուիլյամսը ծննդաբերել:

Մինչ երեխան Քեյլի համար առաջինն է, Ուիլյամսի համար երկրորդն է․ 2000-ականների սկզբին դերասանուհին հանդիպել է դերասան Հիթ Լեջերի հետ, որից 14-ամյա դուստր ունի։

Ուիլյամսը Լեջերի հետ եղել է 2004 թվականից մինչև նրա մահը՝ 2007 թվականը, և կարճ ժամանակով ամուսնացած է եղել երաժիշտ ու պրոդյուսեր Ֆիլ Էլվերումի հետ։

«Նրանք շատ երջանիկ են և հուզված երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ»,- ասել է աղբյուրը։