Քրիս Թայգենի ընկերների 18+ անակնկալը

Հունիսի 11-ին երգիչ Ջոն Լեգենդի կինը՝ Քրիս Թայգենը, հեռացրել է կրծքի իմպլանտները։ Նա անմիջապես կիսվել է այդ լուրով իր հետևորդների հետ։ Այդ առիթով նրա ընկերները շատ հետաքրքիր անակնկալ էին պատրաստել․ Քրիսին տանը սպասում էր կրծքի տեսքով տորթ, որի վրա «Հանգչիր խաղաղությամբ, 2006-2020» գրությամբ գերեզմանաքար էր տեղադրված։
Երկրպագուներին լուսանկարը շատ է զվարճացրել։ Հաշված րոպեների ընթացքում այն բազմաթիվ հավանումներ ու մեկնաբանություններ է հավաքել։

Նշենք, որ ավելի վաղ մոդելն իր միկրոբլոգում գրել էր․ «Ես պատրաստվում եմ հեռացնել կրծիս իմպլանտները։ Տարիներ շարունակ դրանք հրաշալի էին, բայց ես արդեն ամուսնացել եմ։ Ես շատ եմ ցանկանում գտնել իմ չափսի հագուստ և հանգիստ պառկել որովայնի վրա․․․Մի անհանգստացեք, ամեն բան լավ է։ Ես առաջվա պես կունենամ կուրծք, որն առաջին հերթին, պարզապես, սովորական ճարպ է՝ հիմար, կախարդական ճարպի պայուսակ։
Ես կարծում էի, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ կրկին կդիմեմ պլաստիկ վիրահատության, բայց քանի որ ես ունեմ երեխաներ, չեմ ցանկանում ռիսկի դիմել կամ մահանալ կրծքի վիրահատության ժամանակ»։
Մոդելը նաև խոստովանել է, որ 10 տարի առաջ դիմել է պլաստիկ վիրահատության, որպեսզի իր կուրծքը շքեղ տեսք ունենա Sports Illustrated Swimsuit-ի ցուցադրությանը, որտեղ նա ներկայացնում էր ապրանքանիշի լողազգեստների նոր հավաքածուն։