Լիլուն ամուսնու և որդու հետ նշել է Հայրերի օրը (լուսանկարներ)

Երեկ աշխարհում նշվում էր Հայրերի օրը։ Լիլուն այդ գեղեցիկ օրվա առթիվ իր երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով։

Ամերիկաբնակ երգչուհին իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է ամուսնու՝ դերասան Արկադի Վարդանյանի և որդու՝ Ռոբերտի ջերմ լուսանկարները։ Հիշեցնենք, որ Լիլուն և Արկադին շուտով դուստր են ունենալու, բայց դերասանը երգչուհու որդուն ընդունում է հարազատ ծնողի նման։