Նաստասյա Սամբուրսկայայի նոր լուսանկարները՝ տղամարդու կերպարում

Նաստասյա Սամբուսկայան որոշել է հետ չմնալ վերջերս համացանցում հայտնված թրենդից։ Նա հատուկ հավելվածում իր լուսանկարները ներբեռնելով ստացել է տղամարդու կերպարներ։

Դերասանուհին երկու այդպիսի լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում և իր հետևորդներին ցույց տվել, թե ինչպիսին կլիներ ինքը, եթե տղամարդ լիներ։ Նաստասյայի երկրպագուները պարզապես շոկի մեջ էին ու մեկնաբանություններում գրում էին, որ նա կլիներ աշխարհի ամենագրավիչ տղամարդկանցից մեկը։